Բաժիններ՝

Նիդերլանդները գոլառատ խաղում հաղթեց Ուկրաինային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը մրցեց Ուկրաինային ընտրանու հետ: Ամստերդամի Յոհան Կրույֆի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն գրոհների վերջնամասը արդյունավետ չէր: Վիճակագրությամբ առավելությունը Նիդերլանդների օգտին էր, բայց թիմը չէր օգտագործում իր պահերը:

Երկրորդ կեսում Նիդերլանդների հավաքականի ավագ Վայնալդուն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով առաջ մղեց իր թիմին: Մի քանի րոպե անց Նիդերլանդները խփեցին երկրորդ գնդակը` օգտվելով Ուկրաինայի թիմի պաշտպանների սխալից: Այս անգամ աչքի ընկավ Վեգհորստը:

Ուկրաինային հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը Յարմոլենկոյի հեռահար, դիպուկ հարվածի շնորհիվ: «Կապույտները» օգնտագործեցին ստանդարտ դիրքը և 79-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գլխի հարվածով աչքի ընկավ Յարմոլենկոն:

Նիդերլանդները կարողացավ հաղթանակ կորզեց Դուֆրիսի գոլի շնորհիվ 85-րդ րոպեին:Նիդերլանդներ-Ուկրաինա` 3:2:

Երկրորդ տուրում Ուկրաինան կմրցի Հյուսիսային Մակեդոնիային հետ (հունիսի 17), իսկ Նիդերլանդները` Ավստրիայի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս