Չինաստանի մթերային շուկայում պայթյուն է որոտացել. զոհվել է 11, տուժել՝ 133 մարդ
Առնվազն 11 մարդ է զոհվել, 133-ը տուժել են կիրակի վաղ առավոտյան որոտացած ուժգին պայթյունի հետեւանքով Չինաստանի Շիյան քաղաքում:
այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լրատվականի տվյալներով՝ 133 տուժածներից 37-ի վիճակը գնահատվում է ծանր: Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով:
Պայթյունը որոտացել է Չժանվան շրջանում: Պայթյունի հետեւանքով փլուզվել է շուկայի շենքը, մերձակա տներում փշրվել են պատուհանները: Ականատեսների հաղորդմամբ՝ չնայած վաղ ժամին՝ շուկայում շատ գնորդներ են եղել, բացի այդ, մարդիկ նախաճաշել են մերձակայքում տեղակայված ճաշարաններում: Քաղաքում սկսել են զուգահեռաբար գործել արյան փոխներարկման մի քանի կայաններ:
Բժիշկներն ու իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին արյուն հանձնել: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակում են դեպքի վայրում: