«Կխոսենք ԼՂ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի միջսահմանային հակամարտության մասին». Մակրոնը մտադիր է քննարկում ունենալ Էրդողանի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2021/06/756035744870556.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կխոսենք Սիրիայի, Լիբիայի, Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև (սահմանային,-խմբ.) հակամարտության մասին», – ասել է նա Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Բացի այդ, Մակրոնը հստակեցրել է՝ հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է հունիսի 14-ին: