2020-ին Տիգրան Ավինյանը պարգևատրվել է 12 մլն դրամով, կինը 18 մլն դրամով «Ռենջ Ռովեր» է գնել, չի աշխատում. հայտարարագիր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2020-ին պարգևատրվել է 12 մլն դրամով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Տիգրան Ավինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, այսինքն՝ նրանց աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 25 հզր 170 դրամ: Հետևաբար՝ Տիգրան Ավինյանի աշխատավարձը տարեկան կազմում է 12 մլն 302 հզր դրամ:

Հայտարարագրում Ավինյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 24 մլն 611 հզր դրամ, այսինքն տարեկան պարգևատրվել է 12 մլն 308 հզր դրամով:

Ավինյանը հայտարարագրել է 2014-ին ձեռք բերած ավտոտնակ-ավտոկայանատեղին, բանկային հաշիվներին առկա է 7 մլն 179 հզր դրամ, 2 bitcoin (կրիպտոարժույթ-խմբ.) ունի, տարվա սկզբին ունեցել է 0.01, որը տարվա ավարտին կազմել է 5.00 ethereum (կրիպտոարժույթ-խմբ.), որպես այլ եկամուտ նշել է 1 մլն դրամ եկամուտը, որը ստացել է Բորիս Թամոյանից:

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին 2020-ին ձեռք է բերել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 18 մլն դրամ, հայտարարագրել է նաև 2011 թվականի արտադրության, 2018-ին ձեռք բերած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որը 2020-ին վաճառել է:

Բանկային հաշիվներին Մարիամ Պահլավունին հայտարարագրել է 1 մլն 99 հզր դրամ: Չի աշխատում. աշխատավայր հայտարարագրում նշված չէ:

Տեսանյութեր

Լրահոս