Բաժիններ՝

Գերմանիայում նշել են Ռուսաստանի և Չինաստանի ռազմական դաշինքի երկու ապացույցները

Ռուսաստանը եւ Չինաստանը ռազմական դաշինք են ստեղծել, որպեսզի ԱՄՆ-ին դուրս մղեն սեփական աշխարհաքաղաքական շահերի գոտիներից: Այս կարծիքը Die Welt-ին հայտնել է գերմանացի քաղաքագետ Յոահիմ Քրաուզեն։

Նրա կարծիքով, այն մասին, որ երկու երկրների դաշինքն «արդեն իրողություն է դարձել», խոսում են մի քանի փաստեր: Քրաուզեն դրանց է վերագրում նորագույն տեսակի զենքերի մատակարարումները Չինաստանին, ինչպես նաեւ համատեղ զորավարժությունները: Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը Պեկինին մատակարարել է տեխնիկայի այնպիսի նմուշներ, ինչպիսիք են C-400 զենիթահրթիռային համակարգերը եւ Սու-35 կործանիչները, ինչպես նաեւ մասնակցում է չինական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը: Բացի այդ, գրում է Քրաուզեն, Պեկինը Տայվանի վրա ճնշումն ուժեղացրեց այն բանից անմիջապես հետո, երբ ապրիլին Մոսկվան մեծացրեց իր զորքերի թվաքանակը Ուկրաինայի սահմանի մոտ: Դա, նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ազդակ է եղել:

Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ ռուս-չինական ռազմական դաշինքի ստեղծումը պատճառաբանված է երկու երկրների ընդհանուր շահերով: «Պեկինը, ինչպես նաեւ Մոսկվան, իր տարածաշրջանային շրջապատը դիտարկում է որպես հատուկ ազդեցության գոտի: Այսպիսով, նրանց գլխավոր հակառակորդը ԱՄՆ-ն է, որն ընդլայնում է իր ռազմական դաշինքների ցանցը»,-գրում է նա: Global Firepower Index-ի տվյալներով՝ Ռուսաստանը եւ Չինաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցնում առավել հզոր սպառազինություններով: Այսպիսով, Մոսկվայի եւ Պակինի միավորված ուժերն ամերիկյանին գերազանցում են քանակով, այդ թվում՝ նաեւ միջուկային զենքի մասով, եզրափակել է Քրաուզեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս