«Մենք միմյանցով չենք ապրում, անտարբեր ու բթացած ուղեղով անդունդն ենք գնում»․ Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միայնակ մենքը
Երեկ քաղաքային թոհուբոհից հոգնած մտա եկեղեցի, հետո բակում մի քիչ նստեցի:
Այդժամ ականջիս մի կնոջ հեռախոսազրույց ընկավ, որ լարված ձայնով հարցեր էր ուղղում զրուցակցին. «Սահմանի միջադեպը իմացա, շատ անհանգստացա, մենք Գեղարքունիքում զինվոր չունե՞նք չէ…»:
«Մենք չունենք չէ», երեք բառ, որ կցուցանե այս ժողովրդին սահմանափակությունը, եսասիրությունն ու տգիտությունը: Իր մերձավորի որդին իրենը չէ, իր հայրենակցի ցավը իրենը չէ, նմանապես իր հարևան համայնքի աղետն ու ավերակը իրենը չէ:
Գրողը տանի, բա հետո էլ զարմանում ենք, թե ոնց եղավ, որ այսպես եղավ: Ոնց եղավ, որ մեր միջի անպիտանը դարձավ երկրի գլուխ ու դուք հպատակվեցիք. Ոնց եղավ, որ թշնամին եկավ մտավ մեր տուն, բայց մենք լուռ ենք. Ոնց եղավ, երբ խոսողին ու մտահոգին լռեցրին, բայց դուք սուս մնացիք:
Մի պարզ պատճառով՝ ձեր ու մեր «մենք»-ը ընդամենը մեր կաշին է, մեր տանիքն ու օրվա կերակուրը: Մենք միմյանցով չենք ապրում, բայց իրար հետ ենք ու իրար կողքի էլ անտարբեր ու բթացած ուղեղով անդունդն ենք գնում»: