Հանդիպել են Բրյուս Դոնահյուին

Դեկտեմբերի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին, ինչպես նաև նոր ձևավորված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում անկախ դատական իշխանության ձևավորման, մենաշնորհների վերացման, ինչպես նաև ընտրական օրենսգրքի վերափոխման խնդիրներին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31