«Մի հատ զանգեք Անգլիա ու նոր հակառուսական հիստերիա բարձրացրեք». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի հատ զանգեք Անգլիա ու նոր հակառուսական հիստերիա բարձրացրեք․․․
Երբ Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունից, իսկ իրականում բողոքն ուղղված է Ռուսաստանին, պարզապես դուխը չի հերիքում Ռուսաստանին ուղղակի մեղադրելու, ու երբ նրա ուսապարկային գվարդիան քոփի-փեստով կրկնում է նրա բառերն ու սպառնում դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, էս մարդիկ եւս մեկ անգամ չեն հասկանում, թե ինչ են ասում։
Հա, դիմեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, բայց դիմելուց առաջ մի փոքր լիկբեզ անեմ դիմողների համար։
Եւ այսպես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ինչ-որ բանաձեւ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ անվտանգության խորհրդի 15 անդամները քվեարկեն կողմ եւ պարտադիր է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ նահանգները քվեարկեն կողմ եւ նրանցից որեւէ մեկը վետո չդնի։
Հիմա հարց հակառուսական-սորոսական կոնգլոմերատին՝ իսկ դուք վստա՞հ եք, որ Արցախի գրավյալ տարածքներում արդեն հսկայական ներդրումներ անելու հայտարարություն արած Մեծ Բրիտանիան, ում համար քաղաքականության գինը Բաքու-Ջեյհան նավթամուղով հոսող նավթն է, քվեարկելու է կողմ, որ ադրբեջանական զինուժն իր զորքը հանի Հայաստանի սուվերեն տարածքից։
Իհարկե՝ չի քվեարկելու եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, եթե անվտանգության մշտական անդամ որեէ երկիր բանաձեւին քվեարկում է դեմ, կամ՝ դնում է վետո, այն չի կարող ընդունվել։
Եվ հետո, ֆալցետով հակառուսականության հիստերիկա բարձրացնողներ, Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կանոնադրության 2-րդ հոդվածով, եւ ոչ թե 4-րդ, որը նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ որեւէ անդամի հանդեպ։
Դե, եթե նիկոլական իշխանությունն Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, պայմանագրային զինծառայողի սպանությունը, 6 զինվորի գերեվարումը զինված ուժերի պահպանության տարածքից չի համարում ագրեսիա, իսկ ինչի՞ եք ուզում, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը ձեր փոխարեն համարեն։
Բայց քանի որ Նիկոլի եւ նիկոլականության համար բոլորը մեղավոր են, այդ թվում՝ Դալայ Լաման, բայց ոչ ինքը, ես իմ վերջին հարցը համարում եմ զուտ հռետորական»։