 
                        Պուտինը և Բայդենը կհանդիպեն Շվեյցարիայում. CNN
 
                                    ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին անձնական հանդիպումը հունիսի 15-16-ին անցկացնել Շվեյցարիայում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Այդ տվյալների համաձայն, երկու առաջնորդների երկար սպասված հանդիպման անցկացման համար բոլոր քաղաքների թվում վերջնական հավակնորդը դարձել է Ժնեւը: Սպասվում է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը կնշանավորի Միացյալ Նահանգների նախագահի՝ նրա պաշտոնակալության օրվանից ի վեր առաջին միջազգային շրջագայության ավարտը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        