Բաժիններ՝

Էրդողանը հանդիպում կունենա ամերիկյան 20-ից ավելի մեծ ընկերությունների ղեկավարների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենա ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թեմայի վերաբերյալ «Reuters»-ի հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացվել է թուրքական մամուլում, որոշ մանրամասներ են ներկայացվել հանդիպման օրակարգի ու նպատակների մասին:

Նշվում է, որ հանդիպմանը, որին մասնակցելու են ամերիկյան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Microsoft-ն ու Netflix-ը, ներկայացվելու են Թուրքիայի ներդրումային միջավայրն ու տնտեսական հեռանկարները:

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը ցանկանում է հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենի հետ նախատեսվող հանդիպումից առաջ ամերիկացի գործարարների միջոցով շոշափել ամերիկյան կողմի տրամադրությունները: Հանդիպմանը Էրդողանը հանդես կգա գործարարներին հետաքրքրող թեմաների մասին ելույթով, ապա կպատասխանի նրանց հարցերին:

Ըստ «Reuters»-ի աղբյուրների՝ հանդիպումը նախատեսված չի եղել ԱՄՆ-ի կառավարության ծրագրում: Այն կազմակերպվել է ԱՄՆ-ի առևտրային պալատի, Թուրքիայի պալատների ու բորսաների միության և Թուրքիայի նախագահականի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս