«Արդեն 6 ամիս է, ինչ չեմ կարողանում քնել»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտըանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն 6 ամիս է, ինչ չեմ կարողանում քնել։ Չեմ ուզում քնել։ Իսկ առավոտյան՝ չեմ ուզում ու չեմ կարում արթնանալ։

Գիշերը չի ստացվում կտրվել իրականություն դարձած ողբերգությունից, իսկ արևածագին՝ դիմադրում եմ վերադառնալ այս դժոխքը։

Մեկ չի ստացվում կտրվել դաժան կյանքից, մեկ ՝ հրաժարվում եմ կրկին առերեսվել չարիքի համատարած գոյությանը։

Երազում Եռաբլուրն եմ տեսնում… Հարցազրույցներին չեմ կարողանում զսպել հույզերս պատերազմի մասին խոսելիս…
Չգիտեմ, թե ժամանակը ու՞մ և ի՞նչն է բուժում։ Ինձ չի բուժում։ Իմ վրա հեգնում է՝ վիժվածք սրիկայի շարունակվող գոյությամբ, անհոգ սրճարաններով, հիմարացնող գովազդներով, ապշահարող անտարբերությամբ…

Ինչ եղել է, մեռնողին է եղել…

Գարշելի կենցաղային կանոն, որ սպառնում է դառնալ հայի՝ պատմական բեմին որպես նեխող լեգենդների տոպրակ, քարշ գալու բանաձև…»

Տեսանյութեր

Լրահոս