«Պակասում է միայն աղն ու հացը, որը ՀՀ իշխանության խեղկատակները դեռ պետք է հրամցնեն հայ ժողովրդի բնաջնջմանը ձգտող թյուրքական խուժանին։»․ Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պատմական այս օրը՝ 1918թ․ մայիսի 15-ին թուրքական բանակը մտավ Գյումրի։

Ալեքսանդրապոլի ժողովուրդը թուրքական բանակը դիմավորեց աղ ու հացով։ Ընդ որում, նույնը կատարեց նաև 1920թ․ նոյեմբերի 6-ին, երբ թուրքական բանակը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ օկուպացրեց Արևելյան Հայաստանի հյուսիսային շրջանները՝ պարտության մատնելով հայկական բանակը։

Մերօրյա վարչախմբի քաղաքականությունը ամփոփում է հայ ժողովրդի իմիտացված անկախության 30-ամյակը։ Պակասում է միայն աղն ու հացը, որը ՀՀ իշխանության խեղկատակները դեռ պետք է հրամցնեն հայ ժողովրդի բնաջնջմանը ձգտող թյուրքական խուժանին։

Կարծում եմ, որ հայ ժողովրդի իմիտացված անկախության երկու փորձերն էլ, առաջինը՝ 1918թ․, իսկ երկրորդը՝ 1990թ․ հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերն են, որոնք գրվել են օտարի ձեռքերով։

Իսկ հայ ժողովրդի իրար հաջորդող պարտության դրդապատճառները թաքնված են նրա դարավոր ինքնության ընդերքում։ Այդ ինքնության գաղտնիքների մեջ էլ ամփոփվում է օտարի ձեռքերով կերտված ու գրված հայ ժողովրդի առասպելական ու ոչ փառունակ պատմությունը»։

Տեսանյութեր

Լրահոս