«Գնացեք, տփեք-հանեք ձեր վարչապետին, հանձնելով գնում է». Հրանտ Բագրատյան
«Ես նույնիսկ կասկածում եմ, որ Փաշինյանը դիտմամբ է Ղարիբաշվիլուն այսօր հրավիրել Հայաստան, որ ասի՝ իբր զբաղված է Վրաստանի վարչապետով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին և Նիկոլ Փաշինյանի լռությանը:
«Գնացեք, տփեք-հանեք ձեր վարչապետին, ուրիշ ի՞նչ ասեմ, հանձնելով գնում է: Որտեղ միտինգ է լինում՝ գնացեք, ժողովուրդ ջան, որտեղ ես եմ լինում, եկեք, որտեղ մյուսներն են լինում, էլի գնացեք, թե՞ ուզում եք թուրքերը գան, մտնեն արդեն ձեր ընտանիքները, թե՞ կարոտել եք, թուրքին ուզում եք չայ հյուրասիրեք… Ես կոչ եմ անում 5 նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, հավաքվե՛լ։ Հավաքվե՛ք, ձեզնից մեկին թեկնածու դրեք, ձեզնից չեք ուզում՝ ուրիշին ընտրեք… Հավաքվեք, ախպեր ջան, ուրիշ ճար չկա…»:
Բագրատյանը կոչով դիմեց նաև գեներալներին, որպեսզի նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն և գնան Սյունիք.
«Գնացեք առանց թույլտվության, Վաղարշակ Հարությունյանն այնտեղ ոչինչ կառավարող չի, գնացեք, այսօր մեր տղաներն են գնացել Գորիսից: Հասկացեք, այսօր ադրբեջանցին նստած է Գորիս քաղաքի ջրի վրա, դեռ չի փակել, որ փակեց, պրծավ, այդ քաղաքը փախնելու է, գնացեք հետ բերեք այդ ամեն ինչը…»: