Բանջարեղենային ռագու՝ ուշ ընթրիքի համար
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 4 հատ
2. Բուլղարական պղպեղ – 2 հատ
3. Թարմ շամպինիոն – 300 գ
4. Սոխ – 1 հատ
5. Ռեհան – 1 փունջ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Շամպինիոնները, լոլիկը, պղպեղը և սոխը կտրատել:
2. Մեծ տապակի մեջ մի փոքր ջուր տաքացնել, շոգեխաշել սոխը, այնուհետև ավելացնել մնացած բանջարեղենը:
3. Իջեցնել կրակը և 20 րոպե եփել՝ չմոռանալով խառնել:
4. Վերջում համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ռեհանը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը