Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման՝ հինգերորդ անընդմեջ օրական հակառեկորդը
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակաման 352 991 նոր դեպք է արձանագրել 24 ժամում, ինչը դարձել է վարակվածների օրական աճի հերթական, անընդմեջ հինգերորդ համաշխարհային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 26-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 17 313 163-ի:
Հնդկաստանում ախտահարվածների քանակի օրական աճը հինգերորդ օրը շարունակ ռեկորդային ցուցանիշներ է ցուցադրում: Ապրիլի 25-ին երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամում 349 691 վարակվածների, ապրիլի 24-ին՝ 346 786 վարակվածների մասին, ապրիլի 23-ին այդ ցուցանիշը կազմել է 332 730, իսկ 22-ին՝ 314 835: Վերջին 72 ժամում երկիրն արձանագրել է շուրջ 1 միլիոն նոր ախտահարվածներ. այն մասին, որ հիվանդացածների քանակը գերազանցել է 16 միլիոնը, Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է ապրիլի 23-ին:
Կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել է 2 812-ով, այս ցուցանիշը նույնպես աճ է ցուցադրում. ապրիլի 25-ին հաղորդվել է 2 767 հիվանդացածների մասին: Ընդամենը մահացու դեպքերի թիվը հասել է 195 123-ի: Այդ վարակից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 219 272-ով և հասել 14 304 382-ի: Բուժման մեջ է գտնվում կորոնավիրուսով 2 813 658 հիվանդ, ինչը 130 907-ով ավելի է, քան մեկ օր առաջ:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել օգնելու Հնդկաստանին դժվարին իրավիճակում՝ տրամադրելով թթվածին, ուղեկցող բժշկական սարքավորանք , որոշ դեղորայք: Հնդկաստանի «Էկոնոմնկ թայմս» թերթի տեղեկատվությամբ, որը վկայակոչում է աղբյուրներ, Ռուսաստանը նույնպես պատրաստակամություն է հայտնել օգնելու Հնդկաստանին թթվածնով և դեղորայքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: