 
                        Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 123 միլիոն թեստ
 
                                    Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 123 միլիոն թեստ, ապրիլի 9-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 123 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել է 340 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 499,4 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        