Բաժիններ՝

Անձնագրային բաժանմունքում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Գրիգոր Ն.-ն, որը 2020 թ. օգոստոսի 26-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս