Ձեռքներիդ տակ ինչ ընկնում է, շպրտեք Փաշինյանի ուղղությամբ, երբ որ ձեզ սոցիալական խոստումներ կտա, ինքն աշխատավարձ բարձրացնելու փող չունի. Հրանտ Բագրատյան

«Մենք չենք ասում`ինքը (Նիկոլ Փաշինյանը.- Ա.Հ.) անհաջող պատերազմ է ունեցել: Մենք ասում ենք` ինքը դավաճան է, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել»,- Սևանում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով` Փաշինյանը պատերազմի ընթացքում բազմաթիվ հնարավորություններ է ունեցել հօգուտ Հայաստանի քայլ անելու, բայց «մատը մատին չի տվել»:

Հրանտ Բագրատյանի խոսքով` Փաշինյանը խաբում է, թե թոշակ կամ ուսուցչի աշխատավարձ է բարձրացնում, բայց դրանով պարզապես «ֆռացնում» է մարդկանց:

«Բա այս սրիկային չհանե՞նք: Բա այս սրիկան իրավունք ունենա՞ ընտրություններ անցկացնել… Որ ինքը կգա մյուս օրը Սևան, կասի՝ «աշխատավարձ եմ բարձրացնելու», իմացեք` դպրոցում 100 ուսուցչից 5-ի աշխատավարձը կարող է բարձրացնի, հետո քթից բերի: Ինքը փող չունի՝ աշխատավարձ բարձրացնի: Տնտեսությունը չի աշխատում: Իր հետ ոչ ոք չի աշխատում: Ինքն էլեմենտար ինտելեկտ չունի՝ ինչպես ռազմաճակատը կազմակերպելու, կրթություն չունի դրա համար, այնպես էլ՝ տնտեսությունը կազմակերպելու…

Որտեղ տեսնեք, պարզապես ձեռքներիդ տակ ինչ ընկնում է, շպրտեք իր ուղղությամբ, երբ ձեզ սոցիալական խոստումներ կտա»,- ասաց Հրանտ Բագրատյանը` հավաքվածներին հորդորելով թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանն իրենց երկրորդ անգամ խաբի:

Տեսանյութեր

Լրահոս