Աշխարհում վարակվածների թիվը մոտ 132 միլիոն է
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 131 մլն 993 հազարից ավելին է: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 867 հազարից: Ապաքինվել է ավելի քան 106 միլիոն 297 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 31 մլն 420 հազար 331 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 568 հազար 777 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 12 մլն 984 հազար 956-ի, մահերինը՝ 331 հազար 530: Հաջորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 12 միլիոն 589 հազար 067: Երկրում վարակի հետևանքով մահացել է 165 հազար 132 մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է 4 մլն 822 հազար 470 դեպքով: Մահերի թիվը կազմում է 96 հազար 678: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 մլն 589 հազար 540 դեպք: Այստեղ վերջին մեկ օրում 8 հազար 646 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 100 հազար 717 մարդ: Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Գերմանիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 945 հազար 964 վարակվածության ընդհանուր, 63 հազար 332 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 284 հազար 061-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 822 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 92-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 305 է, որից ապաքինվել է 85 հազար 431-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը: