Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը. կառավարությունը տապալեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը հերթական անգամ իր վարքագծով ապացուցեց, որ բուհերի կառավարման մարմիններում վերջիններիս ներկայացուցչությունը պայմանավորված է միայն նեղ քաղաքական շահեր սպասարկելով։

Մինչդեռ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը առաջնահերթություն է տալիս հենց վերջիններիս մասնակցության թվի աճին բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմում։

Սա՞ է ձեր պետականամետ մտածողությունը։ Իսկ միգո՞ւցե իշխանության ներկայացուցիչների բացակայությունը խորհրդի նիստին պայմանավորված է օրակարգում բուհի մասնաշենքերը վաճառելու հարցի բացակայությամբ:

Հ.Գ․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ կառավարության անդամների բացակայության արդյունքում քվորում չապահովելու հետևանքով»:

Տեսանյութեր

Լրահոս