Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1097, մահվան՝ 26 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3533 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ապրիլի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 900 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4433-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 617 է, ընդհանուր առողջացածներինը՝ 173 681, փաստացի բուժվողներինը՝ 15 622 (մեկ օրում ավելացել է 454-ով): Մեկ օրում արվել է 6217 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 860 046 թեստ: