Ինչպիսի՞ն է համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում

Վրաստանում անցած օրը կատարվել է կորոնավիրուսի 6 185 թեստ, դրանցից 2 993-ը հակագեների, 3 192-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի, եւ հայտնաբերվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 277 650 դեպք:

Անցած օրը վարակը կարողացել է հաղթահարել 396 մարդ: Համավարկի սկզբից ի վեր բուժվել է 270 369 մարդ: Կորոնավիրուսային վարակի հարուցած բարդությունների պատճառով անցած օրը մահացել է տասը հիվանդ:

Համավարակի սկզբից վարակի զոհ է դարձել 3 710 մարդ:

Անցած օրը Վրաստանում հայտնաբերված 170 նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 85 դեպք, Աջարիայում՝ 9, Իմերեթում՝ 22, Քվեմո Քարթլիում՝ 19, Շիդա Քարթլիում՝ 2, Գուրիայում՝ 11, Սամեգրելո Զեմո Սվանաթում՝ հինգ, Կախեթում՝ 11, Մցխեթ Մթիանեթում՝ հինգ, Սամցխե Ջախքում՝ մեկ, Ռաչա Լեչխումում՝ եւ Քվեո Սվանեթում՝ ոչ մի: Այս փուլում Վրաստանում կա կորոնավիրուսի 3 545 ակտիվ դեպք, դրանցից 1 460-ը բուժվում է կլինիկաներում:

Ծանր հիվանդների թիվը հասնում է 291-ի:

Արհեստական շնչառության ապարատին է միացված 82 հիվանդ, 173-ը գտնվւմ է քովիդ-հյուրանոցներում, 1 912-ը բուժվում է տանը: Կարանտինային տարածություններում է գտնվում 204 մարդ, իսկ ինքնամեկուսացման մեջ՝ 6 401 մարդ:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին. մատի 21-ի տվյալներով՝ օրական ցուցանիշը կազմում է 2,75 տոկոս, 14 օրում՝ 1,56 տոկոս, վերջին յոթ օրում՝ 1,72 տոկոս:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս