Բաժիններ՝

Լեհաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքի պատճառով գրեթե ամբողջական լոքդաուն է

Լեհաստանում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի պատճառով իշխանությունները որոշում են կայացրել ողջ երկրի տարածքում լայնամասշտաբ կարանտինային միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 20-ից երկրում անցնում են գրեթե ամբողջական լոքդաունի, փակվում են մշակութային, սպորտային և հանգստի կենտրոնները: Այսուհետև այցելուների համար կփակեն դռները թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, լողավազանները, սաունաները և սպորտային համալիրները, որոնք նախկինում գործում էին որոշակի սահմանափակումներով: Առևտրի կենտրոններում կարող են աշխատել միայն մթերային խանութներն ու դեղատները:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանն ու աշխատել հեռավար: Պարտադիր է դիմակների կրումը, ռեստորանները, սրճարաններն ու բարերն աշխատում են առաքումով: Արգելված է հինգից ավել մարդկանց հյուր ընդունել:

Նոր արգելքները տեղական լրատվամիջոցներով և սոցցանցերով լոքդաուն են անվանում, սակայն երկրում ամբողջական կարանտին դեռ չկա: Օրինակ, չկան տեղաշարժման սահմանափակումներ, աշխատում են վարսավիրանոցներն ու մի շարք այլ ծառայություններ: Աշակերտները դասերն իրականացնում են հեռավար:

Այս սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 9-ը:

Լեհաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ եթե կիրառվող միջոցները չաշխատեն, ապա ստիպված կլինեն անցնել իրական լոքդաունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս