Նիգերիայում ելուզակները 13 մարդ են սպանել դպրոցի վրա հարձակման ժամանակ
Զինված ելուզակների խումբը դպրոցի վրա հարձակում է գործել Նիգերիայի հյուսիս – արեւելքում՝ սպանելով 13 մարդու, ներառյալ մեկ աշակետի: Մարտի 11-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի Dailytrust նորությունների պորտալը։
Մարտի 10-ին ելուզակները մոտոցիկլետներով ներխուժել են Զամֆարայի նահանգի Դամագա քաղաք՝ գրոհելով պետական միջնակարգ դպրոցը, հայտարարել է իրադարձությունների ականատեսը: Մեկ աշակերտ սպանվել է տեղում, սակայն մյուսներին հաջողվել է հեռանալ դասարաններից եւ փախչել: Դրանից հետո հարձակվողները քաղաքում անկանոն կրակ են բացել՝ սպանելով եւս 12 մարդու: Նահանգի իշխանությունները ելուզակաների որոնման համար ուղարկել են ոստիկանության ստորաբաժանումներ նրանց ոչնչարցելու նպատակով: Նահանգի տարածքում միջոցներ են ձեռնարկվել դպրոցների պահպանության ուժեղացման համար:
Դպրոցների վրա հարձակումներն աշակերտների առեւանգման նպատակով հետագա փրկագնման համար վերջին ամիսներին Նիգերիայում սկսել են ավելի ու ավելի հաճախ տեղի ունենալ: Այսպես փետրվարի 26-ին Զամֆարայի նահանգի Ջանգաբե քաղաքում աղջիկների գնշերօթիկ դպրոցից առեւանգել էին 279 աշակերտուհիների: Մարտի 2-ին նրանց ազատել են բանակցություններից հետո: Զամֆարային հարեւան Կացինայի նահանգում ելուզակները 2020 թվականի դեկտեմբերի 11-ին 344 տղաներ էին առեւանգել գիշերօթիկ դպրոցից: Վեց օր անց նրանց բոլորին ազատ են արձակել բանակցությունների շնորհիվ: Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին անցյալ շաբաթ կարգադրել է ուժեղացնել բոլոր դպրոցների պահպանությունը նման միջադեպեր թույլ չտալու համար: Երկրի մի շարք հյուսիսային նահանգներում նահանգապետերը ժամանակավորապես փակել են այն դպրոցները, որեղ բացակայել է անվտանգության պատշաճ համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: