Բաժիններ՝

Մրցույթ. Դիզայներ, նկարիչ Աննա Սողոմոնյանի ամանորյա նվերը դեռ լավագույնն է

Նկարիչ, դիզայներ Աննա Սողոմոնյանը մասնակցում է «2013թ. Ամանորի լավագույն նվեր» օնլայն մրցույթին: Մրցույթին ներկայացված են 100-ից ավելի ձեռագործ ամանորյա իրեր:  Աննա Սողոմոնյանը  մրցույթին մասնակցում է ամանորյա ձեռագործ, մանկական զգեստով:

«Մրցույթին առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ: Նախորդ տարի  ևս մասնակցել եմ, սակայն լավ չպատրաստվելու և լավ որակի լուսանկարներ չներկայացնելու պատճառով դուրս մնացի մրցույթից: Մրցույթի համար լուսանկարների որակը, բացի աշխատանքի տեսքից և որակից, շատ կարևոր է: Այս տարի հատուկ եմ պատրաստվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Սողոմոնյանը: Նշենք, որ Աննան քվեարկությունների արդյունքով առաջինն է: Ըստ մրցույթի կանոնների, մրցույթը տեղի է ունենալու երկու փուլով: Առաջին փուլի կանոնների համաձայն, նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 16-ը տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում կընտրվեն առավելագույն ձայներ հավաքած մասնակիցները, որոնցից, ըստ մրցույթի երկրորդ փուլի, ժյուրին կընտրի 10 լավագույններին:  Մրցույքի հաղթողների անունները պարզ կդառնան դեկտեմբերի 18-ին:  Հաղթող մասնակիցներին, բացի մրցանակներ ստանալուց, հնարավորություն կտրվի ցուցադրելու իրենց աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս