Բաժիններ՝

Ծննդատներում տեսակցությունները կդառնան անվճար. Հայկական ժամանակ

«Դեկտեմբերի 1-ից ծննդատներում տեսակցությունները կդառնան անվճար: Մասնավորապես, դրա մասին երեկ համապատասխան հրաման է ստորագրել ՀՀ առող­ջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ինչպես հայտնի է, արդեն ավանդաբար ծննդկան­ներին ու նորածիններին այցելող­ները ստիպված էին լինում դրա համար 2 հազար դրամ վճարել, որովհետև դա համարվում էր վճարովի ծառայություն»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«Համա­ձայն նոր կարգի` տեսակցություն­ները պետք է կազմակերպվեն այցեքարտերի միջոցով, որոնք ծնն­դկանի կողմից կտրամադրվեն երկու, իսկ առանձին դեպքերում` երեք անձի: Որոշվել է նաև, որ որ­պես վճարովի ոչ բժշկական ծա­ռայություն` ծննդատներում կա­րող են տրամադրել անհատա­կան` մեկ անձի համար նախա­տեսված հիվանդասենյակներ, որոնց վճարը չպետք է գերազան­ցի 20 հազար դրամը: Բայց որ­պեսզի ծննդատներում չկարողա­նան պատճառաբանել, թե բոլոր անվճար հիվանդասենյակներն զբաղված են ու այդպիսով կա­նանց պարտադրեն վճարովի հի­վանդասենյակ վերցնել, նախա­րարի հրամանով սահմանվել է, որ նման դեպքերում բուժհաստատությունը պարտավոր է անվճար հի­մունքներով տրամադրել վճարովի պալատ` մինչև անվճար պալա­տում տեղ ազատվելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս