«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության հայտարարությունը (տեսանյութ)
«ՀԱԿ չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ ԵՊՀ-ում «Հակահարված» art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի և այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի’ ենթարկվիր Սերժ Սարգսյանին»
ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք` խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները:
Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին»:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն