Բաժիններ՝

Հնարավոր է՝ Մանկավարժական համալսարանի դասերը դադարեցվեն

Մանկավարժական համալսարանի դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Ըստ «Ա1+»-ի՝ համալսարանի հարևանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, ինչը մեծ աղմուլ է առաջացնում:

«Օրվա ընթացքում տարբեր ժամերին մեծ աղմուկ է բարձրանում և ամբողջ դասապրոցեսը խանգարվում է: Նույնիսկ դասախոսը դադարեցնում է դասը՝ սպասելով աղմուկը մի փոքր համդարտվի»,- կայքին ասել է Մանկավարժական համալսարանի ուսանող Արման Աբրահամյանը:

Համալսարանի ղեկավարությունն աղմուկի մասին առաջին բողոքը ստացել է Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանից, քանի որ շինարարական աղմուկի ժամերն ամենից շատ համընկնում են այս ֆակուլտետի դասաժամերին;

«Պատկերացրեք, որ մեր ակադեմիական ժամը 80 րոպե է: Այդ 80 րոպեի ընթացքում ուսանողը չգիտի դասախոսություն լսի, թե աղմուկ»,- ասել է Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը:

Շինարարական աշխատանքները սկսվում են վաղ առավոտից և տևում են մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Համալսարանի Ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը բազմիցս փորձել է կապ հաստատել «Լավանդայի» սեփականատիրոջ հետ:

«Մեր հորդորներին և խնդրանքներին սեփականատերը չի արձագանքել: Սեփականատերը` Արայիկ Հայրապետյանն է»,- «Ա1+»-ին ասել է պարոն Թամազյանը:

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը մի քանի անգամ առաջարկել է շինարարությունը շարունակել ուսումնական պրոցեսի ավարտից հետո:

Ի դեպ, մի քանի ժամ անց համալսարանից կայքին հայտնել են, որ շինարարության պատճառով վնասվել է համալսարանի ջեռուցման խողովակը: Այն չվերականգնելու դեպքում 6000 ուսանողի համար դասերը ստիպված կդադարեցվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս