Լուսինե Զաքարյանի տունը անտերության է մատնված
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ հայտնի երգչուհի Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի՝ Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանը, արդեն մի քանի օր է ողողվում է ջրով։ Նույն տեղից հոսող ջուրը թափվում է նաև նկարիչ ճարտարապետ Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարան՝ փչացնելով նկրաներն ու քանդակները։
«Սա վաղուց է եղել արդեն 5 օր է, տղաս հինգշաբթի օրը ժամը հինգին եկավ տեսավ, հայտնեցինք համատիրությանը այսօր նոր պատճառները վերացնում են»,- ասել է Վան Խաչատուրի կինը՝ Արփենիկ Ղազարյանը։
Վթարի պատճառը պարզելու և հետևանքերը վերացնելու համար Արփենիկ Ղազարյանը դիմել է համատիրությանը, սակայն, վերջիներս, ըստ նրա, բացի շենքի բնակիչների մի մասին խմելու ջրից զրկելուց, այլ բան չեն արել:
«Հինգշաբթի օրվանից դեռ ասում են կկտրենք կկտրենք, բայց դեռ ջուրը կաթում է, թքած ունեն՝ 10 հատ սալիկ չեն ջարդում, իսկ 2 թանգարան վարի են տալիս»,- նշել է Արփենիկ Ղազարյանը։
Հանրահայտ երգչուհում ամուսնու՝ Խորեն Պալյանի մահվանից հետո, նրանց բնակարանը անտերության է մատնված։ Կոմունալ վարձերը չմուծելու պատճառով՝ բնակարնում նույնիսկ էլեկտրականություն չկա. «Սեփականատերը ես չգիտեմ ով է, պետությունը տվել էր Լուսինեին, նրա մահանալուց հետո, թե ում են տվել, ես չգիտեմ»։
Տիկին Մարությանի խոսքով, բնակարանը թանգարան դարձնելու մասին խոսակցությունները վաղուց կան, սակայն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկող չկա։
«Լուսինեն ասել էր՝ ոչ մի բան չփոխեք, հենց այդպես էլ թող մնա և ամեն ինչ պատրաստ կա, մնում է հավաքվեն որոշեն ու վերջ, նաև նյութապես քիչ կծախսվի»: