Բաժիններ՝

Գյուղացին կաղամբի, ծաղկակաղամբի, կարտոֆիլի իրացման խնդիր ունի

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական որոշ մթերքների իրացման խնդիր կա: Կաղամբ, ծաղկակաղամբ, կարտոֆիլ` սրանք այն գյուղմթերքներն են, որոնք շատ քիչ են արտահանվում, ինչի արդյունքում առաջացանում է բերքի լճացում:

Անցյալ տարի ևս, Գեղարքունիքի, Արարատյան դաշտավայրի գյուղացիները ստիպված թափեցին իրենց բերքը՝ տեղական շուկայում արտադրանքն իրացնել չկարողանալու պատճառով:

168.am-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն մամլո խոսնակ Անի Սմբատյանի հետ՝ պարզելու համար, թե այս տարի ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի գյուղացին չթափի իր արտադրանքը: ««ՍՊԱՅԿԱ» ընկերությունը բանակցություններ է սկսել մարզերից կարտոֆիլի, կաղամբի արտահանման համար: Գյուղնախարարությունը փորձում է ավելի շատ արտահանող ընկերությունների ներգրավել գյուղմթերքի այդ տեսակների արտահանման գործում»,-ի պատասխան ասաց Անի Սմբատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս