Բուֆոնը XXI դարի լավագույն դարպասապահն է, Կասիլյասը՝ 2-րդը
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է XXI դարի լավագույն դարպասապահ:
Կազմակերպությունը դասակարգումը կատարել է` հիմնվելով դարպասապահների տարեկան գնահատականների արդյունքների վրա: Ցուցակում ներառված են լավագույն 20 խաղացողները: Տարիներից մեկում առաջին տեղը գրաված դարպասապահը ստացել է 20 միավոր, երկրորդը՝ 19 և այլն:
Վարկանիշը ներառում է.
1. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիա) – 330 միավոր
2. Իկեր Կասիլյաս (նախկինում «Ռեալ», Իսպանիա) – 244
3. Պետեր Չեխ (նախկինում «Չելսի», Չեխիա) – 218
4. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա) – 183
5. Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա) – 130
6. Վիկտոր Վալդես (նախկինում «Բարսելոնա», Իսպանիա) – 113
7. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա) – 106
8. Էդվին վան դեր Սար (նախկինում «Մանչեսթեր Յունայթեդ», Նիդեռլանդներ) – 105
9. Օլիվեր Կան (նախկինում «Բավարիա», Գերմանիա) – 99
10. Քեյլոր Նավաս (ՊՍԺ, Կոստա Ռիկա) – 93
11. Դիդա (նախկինում «Միլան», Բրազիլիա) – 90
12. Յան Օբլակ («Ատլետիկո», Սլովենիա) – 85
13. Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա) – 78
14. Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիա) – 75
15. Յենս Լեման (նախկինում «Արսենալ», Գերմանիա) – 72
16. Ռոբերտո Աբբոնդանչիերի (նախկինում «Բոկա Խունիորս», Արգենտինա) – 68
17. Ալիսոն («Լիվերպուլ», Բրազիլիա) – 64
18. Խուլիո Սեզար (նախկինում «Ինտեր», Բրազիլիա) – 63
19. Ֆաբիեն Բարթեզ (նախկինում «Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա) – 55
20. Խոսե Ռեյնա («Լացիո», Իսպանիա) – 54
Սիրարփի Աղաբաբյան