Բաժիններ՝

Ճապոնիան մտադիր է համառ բանակցություններ վարել Կուրիլների շուրջ

Ճապոնիան մտադիր է հասնել Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման, չնայած ՌԴ-ի Սահմանադրության ուղղումներին, որոնք բացառում են տարածքների օտարումը: Այդ մասին, հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոյին:

«Կարծում եմ, որ կառավարությունն առաջիկայում նույնպես տրամադրված է այն բանին, որպեսզի համառորեն բանակցություններ վարի տարածքային հարցի լուծման եւ հաշտության պայմանագրի կնքման մեր հիմնական ուղեգծին համապատասխան»,-ասել է նա Տոկիոյում անցկացված ճեպազրույցում:

Կատոն հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին, արդեն այն բանից հետո, երբ փոխվեց Ռուսաստանի Սահմանադրությունը, Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է 1956 թվականի համատեղ հռչակագրի հիման վրա հաշտության շուրջ բանակցություններն արագացնելու պատրաստակամությունը: Օրերս Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Տոկիոն պլանավորում է համավարակն ավարտվելուց հետո Մոսկվայի հետ քննարկել համատեղ տնտեսական գործունեության նախագծերը վերսկսելու հնարավորությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ հաշտության պայմանագրի բացակայությունը երկար տարիներ փչացնում է երկու երկրների հարաբերությունները:

Տոկիոն հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս