Bumble ծանոթությունների հավելվածի 31-ամյա տնօրենը դարձել է մոլորակի սակավաթիվ կին միլիարդատերերից մեկը
Ծանոթությունների հավելված Bumble Inc-ի արժեթղթերի գինն օրերս 67 տոկոսով աճել է, ինչի արդյունքում ընկերության 31-ամյա տնօրեն Ուիթնի Վուլֆ Հերդը: Նա կարողությունն այս պահին գնահատվում է 1,5 մլրդ դոլար, դարձել է մոլորակի սակավաթիվ կին միլիարդատերերից մեկը։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ 2012-ին Վուլֆ Հերդը մեկ այլ հայտնի ծանոթությունների հավելվածի՝ Tinder-ի մարքեթինգի գծով փոխնախագահն է եղել, սակայն 2014-ին ընկերության այլ ղեկավարների հետ հարաբերություններում աճող լարվածության պատճառով լքել է այն։ Ընկերությունից հեռանալուց հետո Վուլֆ Հերդը սեռական ոտնձգությունների համար դատի է տվել Tinder-ին։
Bumble-ը մյուս ծանոթության հավելվածներից տարբերվում է նրանով, որ կանանց ավելի շատ հնարավորություններ է ընձեռում, օրինակ՝ ծանոթանալու համար առաջին քայլը կարող են անել միայն կանայք։