Բաժիններ՝

«Մենք չունենք դատական իշխանություն, մենք ունենք դատական համակարգ». Ավետիք Իշխանյան

Նոյեմբերի 21-22-ը առաջին անգամ Երևանում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կազմակերպել էր համաժողով «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ «եվրոպական երկրներում, որտեղ կա անկախ դատական իշխանություն, արդարացման որոշումները 10-25 տոկոս են կազմում, իսկ մեր երկրում 2 տոկոսն էլ չի անցնում:

«Եվրոպայում դատական սխալները բազմաթիվ են լինում, սակայն մարդիկ ընդունում են իրենց սխալները՝ վերանայելով կայացրած որոշումները, իսկ մեր երկրում ընդհանարապես չեն ընդունում, որ հնարավոր է դատական սխալ եղած լինի»:

«Գոյություն ունի դատական համակարգ և դատական իշխանություն: Դատական իշխանություն ասելով նկատի ունենք անկախ դատական համակարգ»,- նշել է Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ «մենք չունենք դատական իշխանություն, ունենք ընդամենը դատական համակարգ, որն անկախ չի»:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս