Բաժիններ՝

«Եթե սիրում ես ինձ». oպերային թատրոնը կներկայացնի արևմտաեվրոպական վոկալ երաժշտության գանձերը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսին կներկայանա «Եթե սիրում ես ինձ» համերգային ծրագրով: Երեկոն տեղի կունենա փետրվարի 9-ին օպերային թատրոնում:

Համերգին արևմտաեվրոպական վոկալ երաժշտության գանձերը կներկայացնեն սոպրանոներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Նունե Բադալյանը, Սոֆյա Սայադյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Դիանա Հարությունյանը, Սիրանուշ Գասպարյանը, Մերի Մովսիսյանը, մեցցո-սոպրանոներ Քրիստինե Սահակյանը, Գրետա Բագիյանը, Վարսենիկ Ավանյանը, Թամարա Դադոյանը, բարիտոններ Դավիթ Բաբայանցը և Աշոտ Ղանթարջյանը:

Դաշնակահարներն են Զարուհի Թոփչյանը, Լյուդմիլա Խորոզյանը, Ելենա Վարդազարյանը և Արմեն Աղաջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս