Բաժիններ՝

Ադրբեջանցիները Ներքին Խնձորեսկի մոտ դիրքերը փոխել են ու ավելի առաջ եկել. «Փաստինֆո»

Ադրբեջանցիները կրկին դիրքերի տեղաշարժ են արել՝ մի քանի մետր կորզելու հույսերը կրկին արդարացել են ու անպատասխան մնացել ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների կողմից, գրում է «Փաստինֆո»-ն։

«Երեկ ադրբեջանական կողմը Ներքին Խնձորեսկում մի քանի տեղերում՝ սահմանային հատվածում դիրքային փոփոխություններ է կատարել՝ հիմք ընդունելով իրենց GPS կոչվածը։ Ավելի են խորացել դեպի Ներքին Խնձորեսկ՝ ասելով, որ այդ տարածքը եւս իրենց է պատկանում։ Գալիս, կանգնում են ու ասում, որ սա իրենց սահմանն է»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Ներքին Խնձորեսկ մտնելու տեղեկություններին։

Հովսեփյանը եւս հաստատել է, որ ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել, սակայն նշել է, որ դիրքերն ավելի են մոտեցրել Ներքին Խնձորեսկին։

«50 մետր առաջ են գալիս, ասում են սա է մեր սահմանը, ուղղակի մի քիչ մոտեցել են, առանց այն էլ մի քանի մետրի վրա էին, մի քանի մետր էլ են մոտ, բայց մեր Ներքին խնձորեսկցիները պինդ են, հաստատակամ իրենց տեղերում կանգնած են խնդիր չկա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 3-ի դրությամբ, Ադրբեջանի հետ սահմանը Խնձորեսկի վերջին տնից գտնվում էր ընդամենը 600 մետր հեռավորության վրա, այս օրերին էլ ադրբեջանցիները չափագրումներ էին անում։ Երվանդ Մալունցը հայտնել է, որ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս