Բաժիններ՝

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Թաիրով գյուղում կատարված գողությունները

Թաիրով գյուղում 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբեր պարբերաբար գողություններ էին կատարվում: Անհայտ անձը կամ գուցե անձինք հիմնականում էլեկտրական, շինարարական ապրանքներ ու գործիքներ էին գողանում: Իսկ որ ձեռագիրը նույնն էր՝ փաստում էին Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում կատարված գողությունները:

2018, 2019 և 2020 թվականներին երեք անգամ Մայրաքաղաքային փողոցի նույն դիտահորից մոտ 370 մետր հեռախոսային մալուխ էին գողացել` ընկերությանը պատճառելով ընդհանուր 790 հազար դրամի նյութական վնաս: Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերին Թաիրով գյուղի Երվանդ Քոչարի փողոցի մի արհեստանոցից հափշտակել էին էլեկտրական ու շինարարական գործիքներ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի գույքային վնաս:

Գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Էրեբունի համայնքի 52-ամյա մի բնակիչ։

Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս