Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր քար, խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ․․․
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-1940 թ. Վիլյամ Սարոյանն արժանացել է ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի:
-Վիլյամ Սարոյանի սերը դեպի դրամատուրգիան եկել է Չարլի Չապլինից, որի հարեւանությամբ էլ բնակվել է։ Նրանք մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրին: Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։
-Վիլյամ Սարոյանը Սեւանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար եւ խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու…
-Ինքնաթիռով պիտի տանիմ…
-Ինչու՞ համար…
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
-Պատմում է Վիլյամ Սարոյանը.
Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
-Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…
Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.
-Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…
Շատ ամնչցա: