Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հունվարի26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 232-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3052 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունվարի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 758 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3810-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 472 է, ընդհանուր առողջացածներինը՝ 155 404, փաստացի բուժվողներինը՝ 7018 (մեկ օրում նվազել է 344-ով): Մեկ օրում արվել է 1938 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 639 482 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս