Մեծ Բրիտանիան դիտարկում է լոքդաունի միջոցառումների մեղմացման հնարավորությունը
Անգլիայում կառավարությունը դիտարկում է կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված որոշ սահմանափակումների վերացման հնարավորությունը փետրվարի կեսից: Ինչպես հայտնում է The Guardian-ը, այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Նա այնուամենայնիվ հաստատել է, որ կառավարությունը ավելի կոշտ միջոցներ է ձեռնարկում՝ ճանապարհորդողների կարանտինի համար:
Վարչապետը առաջարկել է, որ կառավարությունը ուսումնասիրի առկա տվյալները՝ փետրվարի 15-ի վերանայումից առաջ `պարզելու, թե արդյոք հնարավո՞ր է վերացնել որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ աշակերտների վերադարձը դպրոց: