Բաժիններ՝

Netflix-ը հայտարարել է «Բրիջերթոնները» սերիալի երկրորդ եթերաշրջանի մասին

Առաջին եթերաշրջանի թողարկումից մեկ ամիս էլ չի անցել:

YouTube-ի Netflix ալիքում հայտնվել է «Բիջերթոնները» սերիալի երկրորդ եթերաշրջանի անոնսը: Դա զգեստավորված դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի սկզբին, Լոնդոնում: Առաջին սեզոնը թողարկվեց դեկտեմբերի 25-ին և կարողացավ դառնալ Netflix-ի ամենահաջողված ինքնատիպ նախագծերից մեկը` 2020-ի վերջին եռամսյակում:

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում՝ ռեգենտության դարաշրջանում: Սյուժեի կենտրոնում Բրիջերթոն ընտանիքի ութ եղբայրներն ու քույրերն են, ովքեր փորձում են դասավորել իրենց անձնական կյանքը:

Սերիալի հիմքում ընկած է Ջուլիա Քուինի ճանաչված բեսթսելլեր վեպի շարքը։

Կարդացեք նաև

Շարունակության թողարկման ամսաթիվը և սյուժեի մանրամասները դեռ չեն բացահայտվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս