«Մանչեսթեր Յունայթեդը» հավատում է, որ Պոգբան կարող է մնալ
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն ավելի վստահ են դառնում, որ այս ամառ կիսապաշտպան Պոլ Պոգբան կփոխի իր կարծիքն ակումբից հեռանալու մասին:
Այս մրցաշրջանի սկզբին գործակալ Մինո Ռայոլան սկանդալային հայտարարություն արեց այն մասին, որ Պոգբայի ու «Յունայթեդի» միջև ամեն ինչ ավարտված է: Պոլի խոսնակը բացառեց նոր պայմանագրի կնքումը և հասկացրեց, որ իր հաճախորդը 2021 թվականին կլքի «Օլդ Թրաֆորդը»:
Այնուամենայնիվ, հետո ինչ-որ բան պատահեց: Ռայոլան հանգստացավ, և Պոգբան վերականգնեց իր տեղը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում և ձեռք բերեց գերազանց մարզավիճակ՝ վերջերս խամրեցնելով անգամ Բրունա Ֆերնանդեսին:
Չնայած բոլոր սկանդալներին, Պոգբան միշտ շատ լավ հարաբերություններ է ունեցել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հետ: Բացի այդ, այժմ, երբ «կարմիր սատանաները» գլխավորում են Պրեմիեր լիգան, Պոլը զգաց, որ կարող է պայքարել ամենակարևոր գավաթների համար՝ առանց ակումբը փոխելու:
Daily Star-ը բացառիկ զեկույցում պնդում է, որ Պոգբայի համար այս փոփոխությունը հույս է տալիս «Յունայթեդին», որ Պոլը կհամաձայնի նստել և բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 18 ամիս հետո:
Սիրարփի Աղաբաբյան