Covid-ի բրիտանական տեսակը կարող է 30% -ով ավելի մահացու լինել. Ջոնսոն
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/Boris-Jonson.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տարբերակը 30% -ով ավելի մահացու է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նա զգուշացրել է ճանապարհորդության սահմանափակումների և լոքդաունի շարունակական միջոցառումների մասին, քանի որ վարակի մակարդակը երկրում շարունակում է մնալ շատ բարձր:
Կառավարության՝ Նոր և զարգացող շնչառական վիրուսների սպառնալիքների խորհրդատվական խմբի (Nervtag) հետազոտողները եզրակացրել են, որ նոր տեսակը կարող է բարձրացնել մահացության մակարդակը 30 -40 տոկոսով: