«Նիկոլը նպատակ ունի Ջահանգիրյանի միջոցով դատարանները պահել իր անմիջական վերահսկողության տակ»․ այսօր բողոքի ակցիա կլինի ԱԺ դիմաց

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր` 11:00-ին, լինելու եմ ԱԺ դիմաց` իմ բողոքը հայտնելու Աժ-ում ԲԴԽ անդամների ընտրության վերաբերյալ։ Փաստորեն, նախկիննների դեմ պայքարող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այսօր իր թիմը համալրել ամենանախկիններով` Գագիկ Ջահանգիրյանի դեմքով` նրան ընտրելով ԲԴԽ անդամ։ Նիկոլը դրանով նպատակ ունի Ջահանգիրյանի միջոցով նաև դատարանները պահել իր անմիջական վերահսկողության տակ` դարձնելով իր քմահաճույքների կատարման գործիք։ Դավաճանների իշխանությունը պետք է հեռանա, այլ ոչ թե այսպիսի քայլերով փորձի երկարացնել իր իշխանության օրերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031