Սոլսբերիի տաճարում բացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն
Անգլիական Սոլսբերի քաղաքի տաճարը ժամանակավորապես վերածվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Մեր դռները փակ էին սկսած այն ժամանակից, երբ երկիրն անցավ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հինգերորդ մակարդակին, սակայն այսօր Անգլիայի առողջապահության ազգային համակարգը հասարակության ներկայացուցիչներին մեր շենք է հրավիրում շատ կարևոր բանի համար»,-ասվում է Սոլսբերիի տարածած հաղորդագրությունում: