«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամփի էջերը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին:
Ավելի վաղ «Ֆեյսբուք»-ը հայտնում էր, որ Թրամփը հնարավորություն չի ունենա մուտք գործել իր սոցիալական էջեր, մինչ ավարտվի նրա՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը:
«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ հնարավոր է՝ Թրամփն իր սոցիալական էջերն օգտագործի իր կողմնակիցներին դիմելու համար:
Հունվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում: Նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Հարձակման հետևանքով զոհեր էին եղել: