Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Հետպատերազմական շրջանում պաշտոնյաների ազատումները կամ փոխատեղումներն այլեւս որեւէ մեկին չեն զարմացնում:

Հրաժարականի մասին տեղեկության հաստատումից անմիջապես հետո կուլիսներում սկսեցին շրջանառվել տարբեր անուններ, սակայն հիմնականում խոսվում էր Մարտուն Գրիգորյանի մասին, որը մարզի հին քաղաքական դեմքերից է (մասնավորաբար Շիրակի մարզից երեք անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ 2008-ին առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու)։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել իշխանական թիմում. Փաշինյանի մերձավոր շրջապատում ոմանք ասել են, որ նման քայլով հերթական անգամ իրենց վրա «բոչկա» են գլորելու, եւ իրենք դառնալու են քննադատության առարկա, քանի որ իրենց կմեղադրեն, թե էլի պաշտոնի են նշանակում «նախկիններից»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031