Դեմոկրատները Կոնգրեսում հավանություն են տվել տնտեսության խթանման Բայդենի պլանին
Դեմոկրատները Կոնգրեսում հավանություն են տվել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ 1,9 տրիլիոն դոլարով տնտեսությունը խթանելու պլանին։
«Արտակարգ աջակցության փաթեթը, որը հայտարարվել է Բայդենի ապագա վարչակազմի կողմից, ճիշտ մոտեցում է»,-ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք անմիջապես աշխատանքի ձեռնամուխ կլինենք այն բանին, որպեսզի ընտրված նախագահ Բայդենի հայեցակարգն օրենք դառնա, որը կանցնի Կոնգրեսի երկու պալատները եւ ստորագրվի (նախագահի կողմից)»,-հավելել են Փելոսին եւ Շումերը:
Կոնգրեսի նոր կազմում դեմոկրատները մեծամասնություն կունենան երկու պալատներում, ինչն զգալիորեն կդյուրացի օրինագծի ընդունումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: