ԵՄ-ն ստանդարտների միություն է

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այօր կազմակերպված «Հայաստան և Եվրասիական միություն» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ ասաց, թե՝ Եվրասիական միության տեսլականի մասին խոսելիս, չպետք է այն հավասարեցնենք ԵՄ-ի հետ:

«ԵՄ-ն ստանդարտների միություն է, և ոչ երբեք բազմակողմանի կամ երկկողմանի բանակցությունների հարթակ: Ովքեր համապատասխանում են կամ ցանկություն ունեն համապատասխանելու այդ ստանդարտներին՝ կրելով որոշակի պատասխանատվություն դրանց համար, միասնական որոշումների կայացման ու իրականացման իրավունք են ստանում: Ինչ վերաբերում է Եվրասիական տարածքին, ապա, կարծում եմ, բավականին դժվար է պատկերացնել՝ ինչ ստանդարտներ կարող են գործել այդտեղ»:

Մանվել Սարգսյանի համոզմամբ, Եվրասիական միության հեղիանակներն անգամ պատկերացում չունեն, թե ի՞նչ ստանդարտներ կարող են գործել այս տարածքում: Ըստ նրա՝ այն ճանապարհը, որով փորձ է արվում գնալ միավորման գաղափարի իրականացմանը, ցույց է տալիս, որ իսկապես Եվրասիական տիրույթում ստանդարտներ չկան:

«Իսկապես՝ ի՞նչ անել, ի՞նչ դիրքորոշում ունենալ այս հարցի շուրջ: Հայաստանը պետք է հասկանա՝ ինչպե՞ս վերաբերվել այս միությանը, որ վտանգներ, շատ մեծ վտանգներ չստեղծվեն: Ռուսաստանի հետ է կապված մեր անվտանգության համակարգը, որն ինքնին շատ բարդ է, քանի որ սպառնալիք է Հայաստանի համար. չէ՞ որ Հայաստանը այլընտրանքային լուծում չունի անվտանգության տեսակետից: Եվրասիական միությանն անդամակցելու հարցին, կարծում եմ, պետք է այս տեսանկյունցի նայել»,- ասաց Մանվել Սարգսյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս