Շոկոլադե տորթը՝ բալով և բեզե-կրեմով
Բաղադրիչներ՝
Խմորի շերտերի համար՝
• փափուկ կարագ 1/4 բաժակ (57 գ)
• 2 մեծ ձու
• վանիլին
• կաթ 1 բաժակ (236 մլ)
• շաքարավազ 1,5 բաժակ (300 գ)
• ալյուր 1 1/3 բաժակ (170 գ)
• փխրեցուցիչ 2,5 թ/գ (10 գ)
• մուգ կակաո 3/4 բաժակ (90 գ)
• աղ 1/8 թ/գ
Միջուկի համար՝
• բալ 4-6 բաժակ (900-1350 գ)
• ոսկե ռոմ 1 բաժակ (236 գ)
Բեզե-կրեմի համար՝
• շաքարավազ 1 բաժակ (200 գ)
• ջուր 1/3 բաժակ
• 5 մեծ ձվի սպիտակուց
• փափուկ կարագ 2 բաժակ (450 գ)
Պատրաստման եղանակը՝
Խմոր-շերտերի համար ձուն շաքարավազի և վանիլինի և կարագի հետ հարել։ Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն և աղը խառնել առանձին ամանի մեջ։ Կաթն ավելացնել հարած ձվի զանգվածին, հարել, ավելացնել ալյուրով զանգվածը։ Զգույշ խառնել և լցնել յուղաթղթով պատած 20 սմ տրամագծով 2 տապակի մեջ հավասարաչափ։ Թխել յուրաքանչյուրը 175°-ում 30-35 րոպե։ Մի փոքր հովանալուց հետո հանել տապակից խմորի֊ շերտերը և ցանցի վրա թողնել լրիվ սառչի։ Խմոր-շերտերը կիսել 2-ական շերտի, ստացվելու է 4 խմոր-շերտ։
Միջուկի համար բալի վրա լցնել ռոմը և դնել մի կողմ։
Բեզե-կրեմի համար՝ շաքարավազը ջրով եռացնել միջին կրակի վրա, վերցնել կրակի վրայից, դնել մի կողմ։ Հարել ձվի սպիտակուցները, քիչ-քիչ բարակ ծորացնելով ավելացնել օշարակը, հարել մեծ արագությամբ մոտ 5 րոպե։ Ավելացնել կարագը քիչ-քիչ, հարել, մինչև դառնա միասեռ։
Հավաքել տորթը՝ խմոր-շերտերը թրջել բալի և ռոմի ջրով։ Շերտերին քսել բեզե-կրեմը, վրան լցնել բալի հատիկները, դնել միմյանց վրա։ Վերջին շերտը դնելուց հետո ամբողջ տորթը պատել բեզե-կրեմով։ Զարդարել հալած շոկոլադով և բալով։